«Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում». վիրտուալ թանգարան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի մասնակցությամբ տեղի ունեցավ «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանի շնորհանդեսը: Կայքում տեղադրված են Առաջին աշխարհամարտին վերաբերող արխիվային փաստաթղթեր, որոնցում հստակորեն երևում են են հայ-ֆրանսիական կապերը: Վիրտուալ թանգարանում հատուկ բաժին կա նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ որոշ փաստաթղթեր ներկայացվում են առաջին անգամ: Կայքում օգտագործվում են Հայասատանի ազգային և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության արխիվների նյութերը: Վիրտուալ թանգարանը ամբողությամբ պատրաստ կլինի 2018 թվականին: Մինչ այդ, այն անընդհատ լրացվելու և հարստացվելու է նոր նյութերով: Վիրտուալ թանգարանի շնորհանդեսը ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ցանկում: http://yerevan.today/

  • Total Views

    159

  • Total Like:

    0

  • Total Dislike:

    0

  • Total Favorite:

    0

  • Total Comments:

    0